Jump to content

Ուդո Յուրգենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուդո Յուրգենս
Բնօրինակ անունգերմ.՝ Udo Jürgens
Ի ծնե անունգերմ.՝ Jürgen Udo Bockelmann[1]
Նաև հայտնի է որպեսUdo Bolán[2][3] և Udo Jürgens
Ծնվել էսեպտեմբերի 30, 1934(1934-09-30)[4][5][6][…]
Կլագենֆուրտ, Ավստրիա[6]
Երկիր Ավստրիա և  Շվեյցարիա
Մահացել էդեկտեմբերի 21, 2014(2014-12-21)[4][5][6][…] (80 տարեկան)
Մյունստեռլինգեն, Տուրգաու, Շվեյցարիա[6]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն[7]
Ժանրերփոփ, Հիթ և շանսոն
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԱմուսինPanja Jürgens? և Corinna Jürgens?
Պարգևներ
Կայքudojuergens.de
Ստորագրություն
Ստորագրություն
 Udo Jürgens Վիքիպահեստում

Ուդո Յուրգենս (գերմ.՝ Udo Jürgens, սեպտեմբերի 30, 1934(1934-09-30)[4][5][6][…], Կլագենֆուրտ, Ավստրիա[6] - դեկտեմբերի 21, 2014(2014-12-21)[4][5][6][…], Մյունստեռլինգեն, Տուրգաու, Շվեյցարիա[6]), շանսոն և փոփ ժանրերի ավստիրացի երգիչ և կոմպոզիտոր, 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանալեզու էստրադայի նշանավոր դեմքերից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդոյի պապը եղել է ծնունդով Բրեմենից, նախահեղափոխական Ռուսաստանում բանկերից մեկում աշխատել է տնօրենն էր, իսկ հայրը՝ Ռուդոլֆ Բոկելմանը, ծնվել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո հոր ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել չեզոք երկիր՝ Շվեդիա։ Պատերազմի ավարտից հետո ընտանիքը տեղափոխվել է Կարինթիա նահանգում գտնվող պապի ֆերմա։

Ուդո Յուրգենսի մանկությունն անցել է Մագդալենսբերգի ընտանեկան ամրոցում։ 5 տարեկանից Ուդոն սկսել է հարմոնիկա նվագել, 7 տարեկանից՝ ակորդեոն, 13 տարեկանում տիրապետել է դաշնամուրին։ 1948 թվականից սովորել է Կլագենֆուրտի կոնսերվատորիայում։ 1950 թվականին հաղթել է ավստրիական ռադիոյի կազմակերպած կոմպոզիտորների մրցույթում։ Ուսումն ավարտելուց հետո Ուդոն իր ստեղծած խմբի հետ հանդես է եկել ռեստորաններում։ 1954 թվականին նա հրավեր է ստացել համագործակցելու Բեռլինի RIAS բիգ-բենդի ղեկավար Վերներ Մյուլլերի հետ և ստորագրել է իր առաջին ձայնասկավառակի թողարկման պայմանագիրը։ 1961 թվականին Շիրլի Բեսիի կատարմամբ նրա հեղինակած «Reach for the Stars» երգը համաշխարհային ճանաչում է ստացել[10]։ 1964 թվականին առաջին անգամ ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ նրա «Warum nur warum?» երգը զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Հաջորդ մրցույթին նա «Sag ihr, ich laß sie grüßen» երգով զբաղեցրել է չորրորդ տեղը։ Ուդոյի երրորդ փորձը ամենահաջողն է ստացվել․ նա 1966 թվականին դարձել է Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող՝ «Merci Chérie» երգով, որից հետո երգիչը հաջող համերգային շրջագայություններ ունեցել աշխարհի մի շարք երկրներում[11]։

1978 թվականին Արևմտյան Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հետ ձայնագրել է «Buenos dias, Argentina» երգը, որի սկավառակը երկու ամիս անց դարձել է պլատինե, իսկ երգիչը արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ 1992 թվականին Վիեննայի Դոնաուինզել կղզում նրա ելույթը 1992 թվականին մինչ օրս համարվում է Եվրոպայի տարածքում ամենախոշոր համերգներից մեկը։

Ուդո Յուրգենսը ձայնագրել է ավելի քան 900 երգ, որոնք զետեղված են 50 ալբոմում։

Նրա ամենահայտնի երգերից են «Տասնյոթ տարեկան, շիկահեր», «Անուշկա», «Մաթիլդա», «Արևը նորից ծագում է», «Բամբակի դաշտեր», «Գիշերն է գալիս, սենորիտա», «Քո մենակությունը», «Սիրելի հայրենիք», «Մի տեղ ցույց տուր ինձ արևի տակ» և այլն։ Բացի երգերից, նա մյուզիքլների և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է։

1994 և 2004 թվականներին թողարկել է իր հուշերի երկու գիրք, որոնցից երկրորդն իրենից ներկայացնում է երգչի և նրա նախնիների կյանքի մասին ընտանեկան սագա։

Ուդո Յուրգենսն ապրել է Շվեյցարիայում, որտեղ քաղաքացիություն է ստացել 2007 թվականին[12]։

Ուդո Յուրգենսը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 21-ին, թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը[13][14]։

Յուրգենսի գերեզմանը Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում ներկայացված են Ուդո Յուրգենսի ալբոմների զբաղեցրած տեղերը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի չարթերում։

Ալբոմ Տարեթիվ Գերմանիա Ավստրիա Շվեյցարիա
Portrait In Musik 1965 4 4 -
Françoise und Udo 1966 9 14 -
Was ich dir sagen will 1967 2 2 -
Portrait In Musik II 1967 - - -
Chansons 1967 - - -
Seine großen Erfolge 1967 16 13 -
Wünsche zur Weihnachtszeit 1967 - - -
Udo 1968 2 3 -
Mein Lied für dich 1968 5 2 -
Udo '70 1969 2 1 -
Udo Live 1969 1 1 -
Udo '71 1970 4 1 -
Das goldene Udo-Jürgens-Album 1970 8 - -
Zeig mir den Platz an der Sonne 1971 16 - -
So weit die Züge geh’n 1971 40 - -
Ich bin wieder da 1972 34 8 -
Udo in Concert 1973 - - -
Es ist Zeit für die Liebe 1973 - - -
Johnny und Jenny (Alle Kinder dieser Welt) 1973 - - -
Udo heute 1974 39 - -
Meine Lieder 1975 3 - -
Udo '75 — Ein neuer Morgen 1975 12 - -
Udo 40 1976 10 - -
Meine Lieder 2 1976 21 11 -
Udo Live '77 1977 18 9 -
Meine Lieder 77 1977 28 - -
Lieder, die auf Reisen gehen 1977 - 11 -
Buenos dias, Argentina 1978 1 5 -
Ein Mann und seine Lieder — Live 1978 - - -
Udo '80 1979 10 6 -
Nur ein Lächeln 1980 61 - -
Meine Lieder sind wie Hände — Live 1980 - - -
Willkommen in meinem Leben 1981 29 - -
Leave a little love 1981 - - -
Silberstreifen 1982 39 - -
Lust am Leben 1983 20 14 -
Traumtänzer 1983 24 - -
Hautnah 1984 12 7 24
Live und hautnah 1985 - - -
Treibjagd 1985 26 17 -
Meine größten Erfolge 1985 34 - -
Deinetwegen 1986 33 29 -
Das Live-Konzert '87 1987 45 - -
Das blaue Album 1988 14 11 17
Sogar Engel brauchen Glück 1989 25 - -
Ohne Maske 1989 27 - -
Sempre Roma 1990 - - -
Live ohne Maske 1990 - - -
Traumschiff (Soundtrack) 1990 - - -
Geradeaus 1992 60 24 -
Open Air Symphony 1992 - 37 -
Café Größenwahn 1993 - 23 -
Aber bitte mit Sahne — Seine größten Hits 1994 26 9 -
140 Tage Café Größenwahn — Tour 94/95 1995 - - -
Zärtlicher Chaot 1996 91 20 -
Gestern-Heute-Morgen 1996 54 17 -
Gestern-Heute-Morgen Live '97 1997 - 34 -
Der erste Sahne Mix 1997 50 24 -
Aber bitte mit Sahne — Vol.2 1998 34 21 -
Romantische Gefühle 1998 93 - -
Ich werde da sein 1999 17 15 -
Mit 66 Jahren (Was wichtig ist) 2000 9 6 41
Mit 66 Jahren — Live 2001 2001 51 23 -
Es lebe das Laster 2002 27 8 -
Es werde Licht — meine Winter- & Weihnachtslieder 2003 53 9 -
Es lebe das Laster — Udo live 2004 61 45 -
Aber bitte mit Sahne (Jubiläums Edition) 2004 29 5 48
Jetzt oder nie 2005 14 2 47
Der Solo-Abend 2006 47 47 -
Jetzt oder nie — Live 2006 - 48 -
Einfach ich 2008 5 2 34

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1957: Die Beine von Dolores
  • 1958: Lilli, ein Mädchen aus der Großstadt
  • 1961: Und du mein Schatz bleibst hier
  • 1961: Unsere tollen Tanten
  • 1962: Drei Liebesbriefe aus Tirol
  • 1962: Tanze mit mir in den Morgen
  • 1962: Unsere tollen Nichten
  • 1963: Unsere tollen Tanten in der Südsee
  • 1965: Das Spukschloß im Salzkammergut
  • 1966: Siebzehn Jahr, blondes Haar
  • 2011: Der Mann mit dem Fagott

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jürgens U., Moritz M. Der Mann mit dem Fagott (գերմ.) — 1 — M: Limes Verlag, 2004. — 702 p. — ISBN 978-3-8090-2482-8
  2. Sahner P. Merci, Udo!Verlag Herder, 2015. — ISBN 978-3-451-34256-1
  3. Lorenzo G. d. Das Glück ist ein flüchtiger VogelBlick, 2014. — P. m20.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 https://www.spiegel.de/kultur/musik/udo-juergens-ist-tot-a-1009835.html
  7. http://www.friedhoefewien.at
  8. https://eurovision.tv/participant/udo-juergens-2
  9. https://paul-lincke.goslar.de/preistraeger
  10. «German Music: Udo Jurgens». World Languages and Cultures - Germans. Vistawide.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  11. Jan Meyer-Veden (2004 թ․ հուլիսի 29). «Philosophische Hilfestellungen (159. Folge). Diesmal für: Udo Jürgens, Selbstdarsteller». Lebensart (գերմաներեն). Zeit Online. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. Udo Jürgens ist jetzt Schweizer, article published on 28 February 2007 at blick.ch (in German)
  13. Ерёмина Д. (2014 թ․ դեկտեմբերի 21). «Скончался певец и композитор Удо Юргенс» (ռուսերեն). Deutsche Welle. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «Wie Udo Jürgens starb und warum sein Herz versagte».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուդո Յուրգենս» հոդվածին։